Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.01.2017| 00:02
    Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ և հոգիս՝ երկյուղով ու դողությամբ, սիրտս՝ սիրով ու արդարությամբ, միտքս՝ Քո լույսով ու իմաստությամբ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.01.2017| 00:01
    Տե՛ր, դատի՛ր ինձ դատապարտողին, որ հանդգնում է զորաժողով գումարել՝ մարտնչելով իմ դեմ ցանկությամբ և անժուժկալությամբ, ծուլությամբ ու որկրամոլությամբ, փառասիրությամբ և մարդահաճությամբ, բարկությամբ ու ատելությամբ, չարահավանությամբ ու հայհոյությամբ, սնափառությամբ ու սնապարծությամբ, հպարտությամբ և ամբարտավանությամբ, խոսքով ու գործով, մտքով ու խորհուրդներով՝ ինձ ընկղմելով չարիքների խորքը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.01.2017| 00:20
    Տե՛ր, իջեցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհները ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ՝ առանց օգնականի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.01.2017| 00:05
    Տե՛ր, մեղքերիս համար սգացող և արտասվո՛ղ դարձրու ինձ, քանզի ծանրաբեռնված եմ անօրենությամբ և հագեցած աղտեղի խորհրդով: Շատ ներեցիր ինձ, քանզի չպատժեցիր մարմնի մեջ. արդ, սարսելով դողում եմ, թե արդյո՞ք ինձ համար աններելի չեն մնա այսպիսի չարիքները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.01.2017| 00:05
    Տե՛ր, ընդունի՛ր մոլորվածիս, որ լեռներն եմ փախել՝ հանցանքի պատճառով տիրոջից հալածված չար ծառայի պես: Եվ հրաժարված եմ սուրբ եղբայրներից, հեռացած՝ սուրբ ծառայությունից, քանզի մեղքն էի սիրում և նախատինք էի կրոնավորների համար:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.01.2017| 00:02
    Ողորմի՛ր ինձ, Տե՛ր կենաց և քավի՛չ մեղքերի, կատարի՛չ խնդրվածքների և արձակի՛չ կապվածների, պարգևաբա՛շխ և շնորհատու:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.01.2017| 00:01
    Վա՜յ ինձ, Տե՛ր, քանզի տարակուսանքի ծփանքն է ինձ պատում և ալեկոծում սիրտս. չգիտեմ, թե ինչ աղոթեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.12.2016| 00:08
    Չե՛մ կարող անհույս լինել, Տե՛ր, քանզի ողորմած ես ու գթած և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորներին, սակայն զարհուրելով դողում եմ, երկնչում իմ անհամար մեղքերից, քանզի խաբվեցի պատրողից ու գերվեցի որսացողից. արդ ի՞նչ կլինեմ ես՝ եղկելիս, որ վտարված եմ կյանքից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.12.2016| 00:06
    Տե՛ր, Քեզ մո՛տ կանչիր մեղանչած անձիս, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից ու զարհուրում իմ գործերից, Քո առջև չունեմ համարձակություն, որովհետև ինքս եմ ինձ մատնել կորստյան:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.12.2016| 00:04
    Տե՛ր, վտակների աղբյո՛ւր բխեցրու իմ գլխից և ոռոգի՛ր մտքերիս անդաստանը, լվա՛ հանցանքներիս աղտն ու սրբի՛ր իմ վերքերի շարավը, հանի՛ր մեղքերիս փուշը և տնկի՛ր կենաց բույսը: